Կոնստանտին Զատուլինը դժվարանում է կանխատեսումներ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ իրավիճակի վերաբերյալ

Կոնստանտին Զատուլինը դժվարանում է կանխատեսումներ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը դժվարանում է կանխատեսում անել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Զատուլինն ընդգծեց, որ չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել» և ասել, թե ում ճիշտ կլինի նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Դեկտեմբերի 6-ին կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կշարունակեն քննարկումները: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զատուլինը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ սռտանդարտ է, քանի որ նման իրավիճակները կազմակերպության կանոնադրությամբ հստակեցված չեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում