Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին. 
 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել զոհված օդաչուների հարազատներին.

«Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված Ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։

Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում