«168 Ժամ». Նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն

«168 Ժամ». Նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն

«168 Ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասել է բելառուս քաղաքական վերլուծաբան Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նիստի հետաձգման շուրջ առաջացած հայ-ռուսական հակասություններին «Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ անդամ երկրների միջև դեռ չկա կոնսենսուս: Կարծում եմ` սա ամենաէականն է՝ այս նիստի հետաձգման թեմայի հետ կապված: Իսկ եթե խոսենք, թե որ կողմի առաջարկն է եղել, ապա դժվար է ասել, քանի որ երկու կողմերին էլ, ըստ էության, ձեռնտու էր այս փուլում այդ նիստի հետաձգումը, քանի որ Ռուսաստանը զբաղված է ներկայումս Ուկրաինայի հետ սրված առճակատման հարցով, ողջ դիվանագիտական կորպուսի ուշադրությունն այս հարցի վրա է, այս իրավիճակում գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ տարաձայնությունները ՀԱՊԿ-ում ավելորդ ինտրիգներ են Ռուսաստանի համար, իսկ Հայաստանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին է, և այս փուլում եթե Հայաստանի պահանջները չբավարարող որոշում կայացվի, ապա դա կազդի ընտրական գործընթացի վրա»:

Ըստ նրա, կողմերից մեկը ցանկանում է հետաձգումը ներկայացնել՝ որպես մյուս կողմի առաջարկ՝ փորձելով թաքցնել իր քաղաքական նպատակահարմարությունները:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ ասել է, որ նման բնույթի խնդիրը վկայում է հարաբերություններում առկա պրոբլեմի մասին:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ կողմերից մեկի առաջարկը մյուսն օգտագործել է սեփական շահերի օգտին, կամ սխալմունք է տեղի ունեցել, ու չհամաձայնեցված տեքստ է հրապարակվել, իսկ նման զրույցների բովանդակության շուրջ աշխատանքը հստակ է, ու նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն»:

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում