ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 17-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում