Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել

Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսակայա պրավդային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական և ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների թվաքանակի հարաբերակցությանը։

Դիտարկմանը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր մեծությամբ երկրորդն է աշխարհում, Լավրովն ասել է.

«Նրանք ինչ-որ չափորոշիչներ ունեն, որով աշխատում են։ Մենք ևս ավանդույթներ ունենք, ֆինանսական սահմանափակումներ, եթե կուզեք։ Որովհետև այդ ոչ կառավարական թիմը, որն աշխատում է նախկին ԽՍՀՄ տարածքում, գումարներ արժե։ Դրանք մեծամասամբ կամ պետքարտուղարությանը կից զարգացման միջազգային գործակալություն են, կամ հանրապետական միջազգային ինստիտուտ, կամ ժողովրդավարական ինստիտուտ, կամ այլ կառույց։ Ջորջ Սորոսն, իհարկե, այնտեղ բավական ակտիվ է աշխատում, ինչպես մեր տարածության շատ այլ հատվածներում։ Այո, այստեղ նրանք թվաքանակի առավելություն ունեն։ Մենք չենք կարող նման քանակությամբ պատասխանել, չենք կարող հայելային կերպով նմանօրինակ խամաճիկային կազմակերպություններ ստեղծել»,- ասել է նա։

«Ես համաձայն եմ, որ պետք է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ճիշտ չէ, որ մենք դա չենք անում։ Մենք աշխատում ենք բոլորի հետ, և ոչ միայն՝ Անդրկովկասում, այլ նաև հետխորհրդային այլ հատվածներում, աշխատում ենք համակարգային ընդդիմադիրների հետ։ Ոչ համակարգայինների, ընդհատակաների հետ մենք չենք աշխատում։ Ես կարծումեմ՝ դա ճիշտ է։ Սակայն խորհրդարանական տարբեր կառույցների հետ մենք աշխատել ենք, ինչպես աշխատել ենք այն 9 պատգամավորների հետ, որոնք Նիկոլ Փաշինյանի կուսակացությունից խորհրդարանում եղել են Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք։ Այն ամենը, ինչ այժմ անում է Արևմուտքը հետխորհրդային տարածքում, հեղափոխություն է նախապատրաստում։ Հնարավոր է՝ սա մեր դժբախտությունն է, բայց ոչ՝ մեր մեղքը։ Մենք ինքներս մեկ հեղափոխություն չէ, որ տեսել ենք։ Այլոց չենք ցանկանում, մեզ՝ նույնպես, դրա համար էլ եզրահանգումը պարզ է՝ պետք է աշխատել։

Մենք ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրի հետ ունենք միջտարածաշրջանային ֆորումներ, մշակույթի օրեր, շատ այլ բաներ, կրթության ոլորտում փոխանակումներ։ Ստեղծվում են ռուսական բուհերի մասնաճյուղեր»,– ասել է Լավրովը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում