Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր

Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, զինծառայողների վերապատրաստման շրջանակներում սկսվեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը: Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձր լեռնային «Կամխուդ», և «Ալագյազ» զորավարժարաններում հրետանային, հետախուզական և այլ ստորաբաժանումների զինծառայողները ծանոթանում են ռազմական տեխնիկայի օգտագործման հմտություններին, անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգտագործմամբ լեռնա-անտառային պայմաններում պաշտպանական, մարտական գործողություններ կատարելու նոր հմտություններին:

Նշված դժվարին պայմաններում կիրառվում է տարբեր տեսակի անօդաչու ավիացիա ինչպես ցերեկային, այնպես էլ՝ գիշերային ժամերին:

Անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրները Հայաստանում ակտիվորեն օգտագործվում են ռազմակայանի կառավարման շահերի տեսանկյունից հատուկ մարտավարական զորավարժությունների ժամանակ՝ հետախուզության, պայմանական հակառակորդի թիրախների խոցման արդյունավետության գնահատման նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում