AM | RU
USD
EUR
RUB

Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը հունվարի 19-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Սոնասարի ենթաշրջան, ծանոթացել պետական և մասնավոր միջոցներով իրականացվող ծրագրերին և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությաՆ հետ կապերի բաժնից, այցի սկզբում պետական նախարարը նախ Բերձորում այցելել է երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող «Քոչար-Շին» նորաբաց ՍՊ ընկերություն և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Գ․ Մարտիրոսյանը կարևորել է էլեկտրական մետաղյա սյուների տեղադրման գործում օգտագործվող արտադրանքի թողարկումը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման գործում։ Այնուհետև պետական նախարարն այցելել է Աղավնոյի 110/35/10 ԿՎտ լարման 80 մՎԱ ենթակայան, որտեղ ծանոթացել է տեխնիկական վերազինման աշխատաքներին։

Գ․ Մարտիրոսյանի այցի հաջորդ կանգառը Աղավնո գյուղի մոտակայքում կառուցվող 6,8 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Էմ-Էներգո-Էլ» ջրամբարով ՀԷԿ-ն է, որտեղ պետնախարարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել շահագործման ժամկետների մասին։

Պետնախարարի՝ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև այցելությունը նույնպես սկսվել է կառուցվող և գործող ՀԷԿ-երից, որոնք աշխատում են Հոչանց գետի ջրային ռեսուրսների միջոցով։ Գ․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀԷԿ-երի կառուցումը տնտեսության կայուն և հեռանկարային զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն այն չպետք է իրականացվի բնապահպանական նորմերի խախտմամբ։ Գ․ Մարտիրոսյանը տեղում հանձնարարական է տվել բնապահպանության նախարարին՝ ավելի աչալուրջ հսկողություն իրականացնելու հանրապետության տարածքում գործող բոլոր ՀԷԿ-երում բնապահպանական պահանջների պահպանման նկատմամբ։

Ժամանելով Սոնասար գյուղական համայնք՝ պետական նախարարն այցելել է տեղի դպրոց, որտեղ ներկայումս մասնավոր միջոցներով իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Պատասխանատուները Գ․ Մարտիրոսյանին տեղեկացրել են, որ աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասնեն, և գյուղի աշակերտների համար կստեղծվեն ուսումնառության ավելի հարմարավետ պայմաններ։

Այնուհետև պետական նախարարը Սոնասարում ենթաշրջանի ավելի քան տասը համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելով ենթաշրջանի խնդիրները։ Գ․ Մարտիրոսյանը նախ ներկայացրել է պետական քաղաքականության շրջանակներում համայնքների բնակիչների համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության համար համայնքների ղեկավարները պետք է դրանց մասին պատշաճ կերպով իրազեկեն բնակիչներին։ Պետնախարարը նաև գոհունակությամբ է արձանագրել, որ բյուջետային նախորդ տարում ենթաշրջանի համայնքները գերակատարել են սեփական եկամուտները, ինչը կարևոր ցուցանիշ է վերաբնակեցման գոտու բնակավայրերի համար։

Իրենց հերթին համայնքների ղեկավարներն առանձին-առանձին բարձրաձայնել են բնակիչներին հուզող խնդիրների մասին։ Դրանց թվում են եղել բնակֆոնդին, ջրամատակարարմանը (խմելու և ոռոգման), աշխատատեղերին և զբաղվածությանը, աղբահանությանը և երկու համայնքի դեպքում՝ նաև համացանցային հասանելիությանը վերաբերող հարցերը։

Ըստ հերթականության պատասխանելով այս հարցերին՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ բնակարանաշինության ոլորտում շարունակվելու է շինանյութի տրամադրման պետական ծրագիրը, իսկ դրանից զատ՝ գործարկվելու է նաև նոր ծրագիր, որ թույլ է տալու խիստ ցածր տոկոսադրույքով (շուրջ 1%) վարկային միջոցներ ձեռք բերել գյուղական առանձնատների շինարարության համար։ Պետնախարարն ընդգծել է, որ այս պահի դրությամբ արդեն շրջանի վարչակազմն ունի անհրաժեշտ ֆինանսատեխնիկական միջոցներ՝ աջակցելու բնակֆոնդի ստեղծման և թարմացման աշխատանքներին, ինչպես նաև առհասարակ համապատասխան բնույթի համայնքային խնդիրների լուծմանը։

Ջրամատակարարման հարցին անդրադառնալով՝ Գ․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մոտակա տարիներին համակարգային լուծում է ստանալու ամբողջ հանրապետության, այդ թվում՝ տեղի համայնքների խմելու ջրի հարցը։ «Իսկ մինչ այդ, եթե համայնքներն իրենց կողմից առաջարկեն խնդրի լուծման ժամանակավոր ողջամիտ միջոցներ, ապա պետությունը կաջակցի՝ տրամադրելով խողովակներ»,- նշել է պետնախարարը։

Համացանցային հասանելիության խնդիրներ ունեցող երկու համայնքների հետ կապված Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների փոխնախարար Տիգրան Թորոսյանին՝ ուսումնասիրելու խնդրի լուծման հնարավորությունը։

Աշխատանքային ելույթներով հանդես են եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը։ Ժ․ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է գյուղոլորտում իրականացվող պետական ծրագրերի մասին՝ ըստ այգեգործական, անասնապահական և հողագործական ենթաճյուղերի։ Իր հերթին Ֆ․ Գաբրիելյանը տեղեկացրել է ենթաշրջանի տարածքում նոր անտառային ճանապարհի կահավորման մասին, որը կդյուրացնի վառելափայտի հասանելիությունը բնակիչների համար, ինչպես նաև հաղորդել է, որ սոցիալական որոշակի խմբերի համար ավելի մատչելի կդարձվեն անտառտնտեսությունից օգտվելու պայմանները։

Աշխատանքային օրվա ավարտին Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հոչանց, ծանոթացել բազմազավակ ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինարարական աշխատանքներին։ Պետական նախարարը քաշաթաղյան այցը եզրափակել է Հոչանցի սբ․ Ստեփանոս եկեղեցի (մոտ 17-րդ դար) այցելությամբ, որը վերջերս հիմնանորոգվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։

Լրահոս
Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով Ադրբեջանը ԼՂ առաջնագծում մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan