«Ժողովուրդ». ՊԵԿ-ում աշխատելով, միլիոններ են կուտակել և ահռելի պարգևավճարներ ստացել

«Ժողովուրդ». ՊԵԿ-ում աշխատելով, միլիոններ են կուտակել և ահռելի պարգևավճարներ ստացել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգևավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի վերջո, ՊԵԿ-ում ահռելի պարգևավճարներ են ստացել մարդիկ, որոնք, տարիներ շարունակ նույն ՊԵԿ համակարգում աշխատելով, միլիոններ են կուտակել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանն է: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաև 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր և ժամացույց, իսկ դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ և 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Թե ինչպես է համեստ աշխատավարձով ետ գցել այդ ունեցվածքը, մնում է միայն ենթադրել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում