Մադուրոյին աջակցող Թուրքիայում հիշել են, որ Վենեսուելան 2005-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը

Մադուրոյին աջակցող Թուրքիայում հիշել են, որ Վենեսուելան 2005-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Վերջին օրերին Վենեսուելայում տեղի ունեցող քաղաքական խժդժությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն էր հայտնել պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյին:

«Էրմենիհաբեր»-ը տեղեկացնում է, որ ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Milli gazete» լրատվական կայքում հրապարակված հոդվածում հիշեցվել է, որ Վենեսուելայի խորհրդարանը 2005 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Աղբյուրը շեշտել է, որ այդ ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահը եղել է հենց ներկայիս նախագահ Մադուրոն:

«2015-ի հուլիսի 14-ին Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյի նախագահությամբ ճանաչել է այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով նաև Եվրամիության անդամության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների առկախում»,– նշվում է հոդվածում:

Թուրքական կայքը տեղադրել է նաև ժամանակին Թուրքիայի մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի՝ Մադուրոյին հղած նամակը, որով Արընչը դժգոհությունն էր հայտնել վերոնշյալ որոշման կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում