Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից

Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում