ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն Սիմոնյանին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սիմոնյանն ընտրվեց փետրվարի 8-ին` հանձնաժողովի առաջին նիստում միաձայն քվեարկությամբ:

«Կփորձենք անել առավելագույնը, որ մեր հանձնաժողովն օգտագործի խորհդարանական դիվանագիտության բոլոր գործիքները` ազդելու Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա»,- նշեց Սիմոնյանը:

Նա շեշտեց, որ ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ձեռք բերմանը: Նրա կարծիքով` համաձայնագրի վավերացման համար պետք է օգտագործելով նաև մյուս պետությունների հետ խորհրդարանների կապը: Եվ այս առումով մեծապես կարևորեց հանձնաժողովի դերը: «Հանձնաժողովը շատ կարևոր է, որ խորհրդարանի մակարդակով կարողանանք յուրաքանչյուր պետության հետ ևս մեկ խողովակ ունենք հարաբերվելու, որոշակիորեն ազդելու գործընթացների վրա»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ ոչ ֆորմալ ձևաչափով հնարավորություն է ունեցել շփվել Սիմոնյանի հետ և կարծում է, որ նա շատ բանիմաց և այս պաշտոնի համար պատրաստված մարդ Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում