«Ժամանակ». Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել

«Ժամանակ». Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել

«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, քանի որ այդ ոլորտում իրականացված ուսումնասիրությունները բացահայտել են հավելագրումների ու միջոցների յուրացման աղաղակող դեպքեր:

«Իշխանությունները չեն ցանկանում դրան հանրային հնչեղություն հաղորդել, քանի որ այդ դեպքում կստացվի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զրո կոռուպցիայի մասին, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», – գրել է թերթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում