Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է

Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները նախորդ տարի 2.4 տոկոսով նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2018 թվականին արտադրվել է 264.7 հազար տոննա հաց, իսկ 2017 թ-ին՝ 271.3 հազար տոննա:

Զուգահեռ զգալի նվազել են նաև ալյուրի արտադրության ծավալները: Ըստ տվյալների՝ նախորդ տարի 2017 թվականի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.4 տոկոսով: Մասնավորապես, եթե 2017 թ-ին արտադրվել է 169 հազար 170.9 տոննա ալյուր, ապա 2018թ-ին՝ 134 հազար 643.5 տոննա:

Նշենք, որ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով հացի արտադրության ծավալների նվազմանը՝ նշել էր, որ դրա միակ բացատրությունը մարդկանց թվի նվազումն է:

«Որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները»,- ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում