AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլա Օջալանին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանություններից պահանջեց ազատ արձակել քրդերի առաջնորդ, 20 տարի բանտարկության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Աբդուլա Օջալանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Այսօր լրանում է 20-րդ տարին այն օրից, երբ գերեվարվեց և ձերբակալվեց քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը և արտահանձնվեց թուրքական իշխանություններին: Թուրքական պետությունը Օջալանին դատապարտեց ցմահ բանտարկության: Այսօր թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի Օջալանի հարազատներն ու բարեկամները, նրա փաստաբանները տեսակցության գնան նրա մոտ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ու գերտերություններին, որպեսզի մի կողմ դնեն իրենց շահերը ու բռնեն թուրքական պետության բարբարոս ու արյունոտ ձեռքը: Ուզում ենք, որ ժամ առաջ թուրքական պետությունը ազատ արձակի Աբդուլա Օջալանին»,- ասաց Հասանովը:

Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակում իրականացված ցույցի ընթացքում քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին նաև, որ թուրքական պետությունը որդեգրել է քուրդ ժողովրդի բնաջնջման քաղաքականություն և իրականացնում է ցեղասպանություն իրենց եղբայրների ու քույրերի նկատմամբ:

Լրահոս
Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա Ամերիկյան հեռուստաարտադրող ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող հոլովակներ նկարահանել Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ ՀՀ ՍԴ դատավորի թափուր պաշտոնին ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրելու ընթացակարգի վերաբերյալ Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են Արցախի ՊԲ. Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 9 արկ Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ Նոր Զելանդիայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան ԲՀԿ-ն օրինագիծ է ներկայացրել առաջնագծում պայմանագրայինների հերթապահության մասին Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակիչ. Արծրուն Հովահաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan