«Հայրենիք» կուսակցությունը կարողանալու է փոխել այս իշխանությանը՝ երկիրը տանելով զարգացման ճիշտ ուղիով. Արթուր Վանեցյան

Yerevan.Today | Վանեցյանը կուսակցություն է ...

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԵրբ հունվարին առաջին անգամ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, զարմանում էին՝ ինչու նման հայտարարություն արեցի, բայց ժամանակը ցույց տվեց, որ հիմա արդեն դրա մասին խոսում են գրեթե բոլորը, դա դարձել է մեր քաղաքացիների օրակարգային հարցերից մեկը։ Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այդ օրակարգը պետք է ամրապնդվի, առաջ մղվի և դրա շուրջ պետք է լինի քաղաքական ուժերի համաձայնություն։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա և պետք է նախանշենք մեր անելիքները։ Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որովհետև նա ձախողվել է բոլոր ուղղություններով։ Կորոնավիրուսի դեմ պայքարն ուղիղ ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում ճգնաժամային իրավիճակում կառավարել երկիրը», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նա ասաց՝ դեմ է, որ կորոնավիրուսը շահարկվի իշխանություններին քննադատելու համար, նշելով սակայն, որ կորոնավիրուսը ցույց տվեց, որ իշխանությունների համար այն «կատալիզատոր» էր։

«Մենք հասկացանք, որ արտակարգ իրավիճակներում երկիրը չի կարող կառավարվել», – ասաց կուսակցության նախագահը։

Վանեցյանի խոսքով՝ առաջիկայում կներկայացնեն կուսակցության տեսլականը, ինչպես են պատկերացնում երկրի զարգացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում