Հոկտեմբերին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, նվիրված կլինի հայկական անիմացիայի 75-ամյակին:Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Այս տարվա փառատոնը յուրահատուկ է նրանով, որ հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ։ Մրցույթի հաղթողների համար «Կոնվերս բանկ»-ը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌեԱնիմանիա» փառատոնի ավարտին:

Թեմատիկ մրցույթին կարող են մասնակցել 16-23 տարեկան երիտասարդներ, որոնք պետք է պատրաստեն 15-30 վրկ տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված «Կոնվերս բանկ»-ի 20-ամյա հոբելյանին:

Աշխատանքների հանձնման վերջնաժամկետն հոկտեմբերի 14-ն է: Հաղթողների համար բանկը սահմանել է մրցանակներ. 1-ին մրցանակակիրը կստանա 250 հազար դրամ, ինչպես նաև բանկի կողմից 500 հազար դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր, 2-րդ մրցանակակիրը’ 150 հազար դրամ, իսկ 3-րդ մրցանակակիրը’ 100 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում