Ադրբեջանը պաշտպանության նոր նախարար ունի

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախարարների կաբինետի նոր կազմը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ալեքբերովը չեն մտել կառավարության նոր կազմի մեջ:

Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Զաքիր Հասանովը, իսկ մյուս նախարարին փոխարինել է Սալիմ Մուսլիմովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում