Հայաստանի լավագույն լեռնադահուկորդը Սոչիի խաղերը բաց է թողնում վատառողջ լինելու պատճառով

Սոչիում փետրվարի 7-23-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին չի մասնակցելու Հայաստանի լավագույն լեռնադահուկորդ, ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը դիմել Է ազգային դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Հարությունյանին:Հարությունյանը նշեց,որ Ներսիսյանը լավ Էր նախապատրաստվել օլիմպիական խաղերին, բայց ներկայիս պահին նա վատառողջ Է եւ ինքը խորհուրդ տվեց, որ Սոչի մեկնի Արման Սերեբրակյանը, մեր մյուս օլիմպիական թեկնածուն:

Ներսիսյանն ասաց, որ ինքը կարող Է տապալել իր ելույթը Սոչիում եւ նշել Էր, որ Սերեբրակյանը ավելի լավ Է նախապատրաստված եւ նպատակահարմար կլինի հենց նրան գործուղել Սոչի, ինչը որոշվել Է:

Սոչիի օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն երեք դահուկորդներ եւ մեկ լեռնադոհուկորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում