Շախմատի Եվրոպայի առաջնության 3-րդ փուլը նշանավորվեց ոչ-ոքիներով

Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության 3-րդ փուլում հայ շախմատիստները հիմնականում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Զավեն Անդրիասյանը խաղաղ դաշն է կնքել ռուս Ալեքսանդր Շիմանովի հետ եւ վաստակել Է 2,5 միավոր: Նույնքան միավոր է վաստակել են նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը’ ոչ-ոքի խաղալով ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի հետ: Գաբրիել Սարգսյանը վաստակել Է 2,5 միավոր, հաշվետու փուլում հաղթելով Արթուր Գաբրիելյանին Ռուսաստանից: 2-ական միավոր են վաստակել Վլադիմիր Հակոբյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, միմյանց հետ ոչ-ոքի խաղալով,

Կարեն Գրիգորյանը, ոչ-ոքի խաղալով իսրայելցի Մաքսիմ Ռոդշթեյնի հետ, 2 միավոր ունի: նույնքան միավոր է վաստակել Արտաշես Մինասյանը, ով այս փուլում պարտություն Է կրել:

Փուլի մի շարք պարտիաներ դեռ շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում