Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը մայիսի 3-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Այդ մասին Times.am-ին տեղեկացրել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):

«Վերջապես ես վերանվաճեցի WBO-ի չեմպիոնական տիտղոսը եւ մտադիր չեմ առաջիկայում կորցնել այն: Այնպես որ, պետք է լավ նախապատրաստվեմ Սյեկլոցայի դեմ մենամարտին»,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում