Իրանը կատարում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջները

Իրանը կատարում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջները

Իրանը ոչնչացրել Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի իր պաշարների կեսից ավելին: Ապրիլի 17-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փակ զեկույցը, որը հայտնվել Է նրա տրամադրության տակ:

Հարստացման 5 տոկոսի մակարդակը գերազանցող ուրանի ոչնչացումն այն պարտավորություններից մեկն Է, որը Թեհրանն ստանձնել Է իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ միջանկյալ համաձայնագրի շրջանակներում: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների ծրագիրն Իրանի հետ «վեցյակի» երկրների (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների արդյունքում մշակվել Է 2013 թվականի նոյեմբերին: Ավելի ուշ կողմերը համաձայնեցրել են այդ ծրագրի կատարմանն ուղղված կոնկրետ քայլերը եւ դրանց իրականացմանը ձեռնամուխ են եղել 2014 թվականի հունվարի 20-ին: Այդ գործընթացը վերահսկելու համար պատրաստվել Է տեխնիկական միջոցառումների ցուցակ, որը հաստատվել Է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:

Պլանը Իրանի միջուկային ծրագրի կրճատման դիմաց նախատեսում Է աստիճանաբար մեղմացնել տնտեսական պատժամիջոցները: Այն հաշվարկված Է վեց ամսվա համար, որոնց ընթացքում, ինչպես սպասվում Է, Իրանի հետ կհամաձայնեցվի եւ կստորագրվի միջուկային ծրագրի վերաբերյալ մշտական համաձայնագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում