Թուրքիայի կառավարությունն ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարություն կանի

Թուրքիայի կառավարությունն ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարություն կանի

Թուրքիայի կառավարությունը 9 լեզուներով, այդ թվում’ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն հանդես կգա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա’ ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որը կտեղադրվի կառավարության ինտերնետային կայքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական իշխանամետ Sabah թերթը:

Նշվում է, որ թուրքական կառավարության հայտարարությունը խաղաղությանն ուղղված ուղերձ է հանդիսանալու: Հղում կատարելով կառավարության մոտ կանգնած աղբյուրներին’ Sabah-ը գրում է, որ թուրքական կառավարության հայտարարության մեջ շեշտը դրվելու է «անցյալը հարգելու, ապագան միասին կառուցելու» վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում