Կլիչկո. Բրիգսին խորհուրդ չեմ տա բախտը նորից փորձել

Կլիչկո. Բրիգսին խորհուրդ չեմ տա բախտը նորից փորձել

Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հերքել է խոսակցությունները, թե իր մրցակիցը կարող է լինել ամերիկացի Շենոն Բրիգսը, ով վերջին շրջանում անընդհատ սադրանքների է դիմում՝ փորձելով ուկրաինացուն ստիպել մենամարտել իր հետ։

-Բրիգսի հետ մենամարտ իմ պլաններում չկա։ Ամերիկացու հետ արդեն հանդիպել է իմ ավագ եղբայրը։ Դժվար թե Բրիգսը հաճելի հիշողություններ պահպանած լինի շարժումների միջոցով կայացած այդ խոսակցությունից։ Նրան խորհուրդ չեմ տա բախտը նորից փորձել,-հայտարարել է Կլիչկոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում