Գևգեոզյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Պերուական «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը օգնել է իր թիմին հաղթանակ տանել երկրի առաջնության երկրորդ տուրի՝ «Ինտի Գաս» ակումբի դեմ խաղում։

Մայրաքաղաքային ակումբը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել։ Գևգեոզյանը նախ գոլային փոխանցում է կատարել, ապա 88-րդ րոպեին խփել թիմի հաղթական գնդակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում