Արազ Օզբիլիսն առաջին քայլերն է արել (լուսանկարներ)
18/09/2014 15:24
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արազ Օզբիլիսը, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք ուներ, երկրորդ վիրահատությունից հետո առաջին քայլերն է արել։
Օզբիլիսը լուսանկար է հրապարակել իր «Instagram»-ում՝ մեկնաբանությամբ.
«Օր 3-րդ, իմ առաջին քայլերը վիրահատությունից հետո։ Ցավոտ է, բայց արժե դրան։ Ամեն օր ավելի եմ մոտենում նպատակիս»։
Ի դեպ, Արազին այցելել է հայտնի լրագրող Նոբել Առուստամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում