ԻԻՀ-ն Իրաքին խորհրդատվական իր աջակցությունն է առաջարկում. «Իսլամական պետությունն» իսլամի հետ կապ չունի

Այսօր Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Times.am-ը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիից փորձեց պարզել, թե «Իսլամական պետություն» կոչվող կառույցը որքանով է սպառնում Հարավային Կովկասի անվտանգությանը և Իրանը հակազդման ի՞նչ միջոցներ է ձեռնարկում: Ինչին ի պատասխան դեսպանը նախ հարկ համարեց ընդգծել, որ «Իսլամական պետություն» ձևակերպումը  սխալ է, քանի որ իսլամը դեմ է ամեն տեսակ ահաբեկչական գործողություններին և նման բան չի քարոզում: Մինչդեռ որոշ պետությունների աջակցությամբ երեք տարի առաջ ստեղծված կառույցն իրենից բացառապես ահաբեկչական խմբավորում է ներկայացնում, որը «Ալ-Քաիդա»-ից դիտմամբ է վերածվել «Իսլամական պետության», որի շնորհիվ կարողացավ  որոշակի հաջողություններ գրանցել և այսօր 25.00-30.000 անդամ ունի:

«Իրանը զգուշացրել էր և դեմ էր, որ նման խմբավորում գոյություն ունենա, բայց, մեր խոսքին ուշադրություն չդարձրին: Եթե սկզբից լսեին՝ նման իրավիճակ չէր լինի: Գիտեն, թե ինչ երկրներ են զենք վաճառել, բայց այն ժամանակ անարձագանք թողեցին, իսկ հիմա երեք տարի հետո կանգնել են փաստի առաջ, թե ինչպես սրա դեմն առնեն:

Կրկնում եմ՝ այդ կառույցը ստեղծվել է որոշ ուժերի միջոցով, շատերն են օգնել նրանց: Մեծ երկրներն ուշադրություն չդարձրեցին, որ ոչնչացնեինք: Ինչ  վերաբերում է հակազդմանը, Իրանը մեծ փորձ ունի այս բնագավառում, քանի որ հեղափոխությունից առաջ կանգնել է ահաբեկչության առաջ: Ներկա պահին ԻԻՀ-ն առաջարկել է Իրաքին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ այս վտանգը տարածաշրջանից հեռացնելու համար»,- ասաց դեսպանը:

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում