ԵՄ-ն ուժի մեջ թողեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիության դեսպանները քվեարկեցին Ռուսաստանի դեմ սանկցիաների պահպանման օգտին: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Ռոյթորս գործակալությանը:

«Մենք պահպանում ենք ստատուս-քվոն»,- հայտարարել է ԵՄ-ի չինովնիկներից մեկը՝ հավելելով, որ ոչ-ոք, նկատի ունենալով ներկայիս դրությունը, չի բարձրացրել դրանց հանման հարցը:

 Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտարարելուց հետո Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպյոյը հայտնել Էր, որ ԵՄ-ն կարող Է ամբողջությամբ կամ մասնակիորեն դրանք չեղյալ հայտարարել՝ կախված Ուկրաինայի արեւելքում իրադրության զարգացումից:

Մեկնաբանելով պատժամիջոցների չեղարկման հնարավոր գործընթացը, ԵՄ-ի արտաքին ծառայության աղբյուրը պարզաբանել Է, որ գոյություն ունի դրանցից հրաժարվելու երկու հնարավոր ուղի, «ընդ որում՝ երկուսն Էլ փուլային են, խոսքը չի վերաբերում պատժամիջոցների ամբողջ բլոկը չեղյալ հայտարարելուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում