«Հայկական Ժամանակ». Սարգսյան-Ալիև հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին

Իշխանական աղբյուրներից «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին մեկնել Փարիզ, որտեղ նախատեսված է Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։ Հայտնի չէ, սակայն, հանդիպումը նախատեսված է 26-ի՞ն, թե՞ 27-ին։ Նաև երաշխիք չկա, որ Ալիևը կհամաձայնի հանդիպել եռակողմ ձևաչափով։

«Համենայնդեպս, վերջին ամիսներին Ադրբեջանը ակտիվացել է միջազգային հարթակներում հակահայկական քարոզչությունը, ու եվրոպական կառույցներում մեկը մյուսի հետևից ադրբեջանանպաստ փաստաթղթեր են ընդունվում, և փորձագետները չեն բացառում, որ Ալիևը, հանդիպելով Օլանդի հետ, կփորձի խուսափել եռակողմ ֆորմատով հանդիպումից»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում