Կառավարությունն առաջարկում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղերում իրականացվող գործունեությունը

ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանամերձ գյուղերում իրականցվող գործունեությունն ազատել հարկերից: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը և հարակից փաթեթները: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենսդրական կարգավորումների ուղղությունները երկուսն են. առաջին՝ ստեղծել հարկային խթաններ երկրի սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական ակտիվությունը խթանելու և դրանով տնտեսական համաչափ զարգացումն ապահովելու համար, երկրորդ՝ վերանայել գործող հարկային գործիքները, որպեսզի բավարար նախապայմաններ ստեղծվեն երկրում ներդրումների խթանման, տնտեսավարող սուբյեկտների մոտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորման և այդ եղանակով տնտեսական աճի խրախուսման նպատակով: «Նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կսահմանի այն սահմանամերձ գյուղական համայնքները, որոնք կօգտվեն օրենքով նախատեսված արտոնություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Ներկայացնելով օրենքով նախատեսված արտոնությունները՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ սահմանամերձ տարածաշրջաններում կազմակերպվող արտադրական գործունեությունից եկամուտները և արտադրական գործունեության արդունքում արտադրված արդյունքի իրացումը կազատվեն բոլոր տեսակի հարկերից: «Այսինքն՝ եթե սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվում է արտադրական գործունեություն, և եթե արտադրական գործունեության կազմ է ավելացված արժեքի հարկից, և տվյալ կազմակերպությունն ազատվում է տվյալ ակերպիչը իրավաբանական անձ է, ապա ստացված արտադրանքի իրացումն ազատվում է գործունեության արդյունքում ստացված եկամուտներից վճարվելիք շահութահարկից»,- նշեց Վախթանգ Միրումյանը:

Նա ընդգծեց, որ եթե արտադրության կազմակերպիչը հանդիսանում է ոչ թե իրավաբանական անձ, այլ անհատ ձեռնարկատեր, ապա արտադրված ապրանքի իրացման արդյունքում ստացվող եկամուտները կազատվեն եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը կազատվի ավելացված արժեքի հարկից, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե սահմանամերձ համայնքում արտադրված ապրանքը հանրապետության որ տարածաշրջանում է իրացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում