Լիբերիայում Էբոլայով հիվանդների ընտանիքները չեն կարողանում գտնել իրենց հարազատներին

Լիբերիայի ավելի ու ավելի շատ բնակիչներ են հուսահատ փորձեր անում թեկուզ որեւէ տեղեկություն ստանալ իրենց կորած ազգականների մասին, որոնք վարակված են Էբոլա վիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է «Վաշտինգտոն պոստ»-ը:

Էբոլա վիրուսն այնքան արագորեն է տարածվել Լիբերիայում, որ հիվանդացածներից շատերն անցել են լիբերիական բժշկության ողջ «դժոխքի» միջով:

Հիվանդներից շատերին ընդունել են առանց որեւէ փաստաթղթի, ոմանց՝ առանց ազգականների համաձայնության կամ հիվանդանոցները նրանց տեղափոխել են այլ կլինիկա: Հարյուրավոր մարդիկ դիակիզվել են, մինչդեռ նրանց ընտանիքները չեն Էլ իմացել իրենց հարազատների մահվան մասին:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Լիբերիայի կլինիկաներն այնքան են ծանրաբեռնված, որ նրանք պարզապես ի վիճակի չեն հետեւելու ողջերին ու մեռածներին: Այժմ ԱՄՆ-ի կառավարությունը եւ արտասահմանյան մյուս պետություններն աշխատում են կատարելագործել Լիբերիայի բժշկական համակարգը: Առանձին կլինիկաներ արդեն սկսել են մահացածների ավելի ստույգ ցուցակներ փակցնել մուտքի մոտ, որտեղ հավաքվում են ազգականների բազմությունները, որոնք ցանկանում են ճշմարտությունն իմանալ հարազատների մասին:

Այդուամենայնիվ, շատերն այդպես Էլ որեւիցե տեղեկատվություն չեն ստանում իրենց մերձավորների գտնվելու վայրի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում