Apple-ը բանակցություններ է վարում Իրանում իր արտադրանքի վաճառքի շուրջը

Ամերիկյան Apple ընկերությունը շփվում է իրանցի բաշխորդների հետ՝ երկրի շուկա մտնելու հնարավորության կապակցությամբ, եթե Արեւմուտքը թուլացնի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին տեղեկացնում Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով գործի հանգամանքներին ծանոթ աղբյուրներ:

Այդ աղբյուրների տվյալներով՝ Apple-ի ղեկավարության ներկայացուցիչներն իրանցի պոտենցիալ բաշխորդների հետ հանդիպել են Լոնդոնում ԱՄՆ-ի ընկերության կենտրոնակայանում: Ինչպես նշել Է հրատարակությունը, խոսքը վերաբերել Է երկրում խանութների հնարավոր բացմանը, որոնք վստահագրով կվաճառեին Apple-ի արտադրանքը: Այս մոդելն Apple-ն ավելի վաղ օգտագործել Է Եվրոպայում եւ Ասիայում:

Apple ընկերությունը հրաժարվել Է մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում