Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ոստիկանական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանա պետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում