COP31 կլիմայական գագաթնաժողովը ձախողման եզրին է. Գերմանիան մերժում է ամփոփիչ փաստաթղթի նախագիծը

COP31 կլիմայական գագաթնաժողովը ձախողման եզրին է. Գերմանիան մերժում է ամփոփիչ փաստաթղթի նախագիծը

Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի COP31 կլիմայական համաժողովը հայտնվել է ձախողման շեմին, իսկ Գերմանիան հրաժարվել է սատարել ամփոփիչ փաստաթղթին։ Համաժողովը պետք է ավարտվեր նոյեմբերի 20-ին, սակայն երկրների միջև սուր տարաձայնությունների պատճառով բանակցությունները դեռ շարունակվում են։ Նոյեմբերի 22-ի գիշերը ներկայացված ամփոփիչ փաստաթղթի նախագծում բացակայում է ածխից, նավթից և գազից հրաժարվելու պարտավորությունը, ինչին հասել են նավթարդյունահանող պետությունները։ Մյուս երկրները, հատկապես եվրոպական պետությունները, համաձայն չեն այդ մոտեցման հետ, մինչդեռ նախագահող Թուրքիան հորդորել է հնարավորինս արագ համաձայնեցնել տեքստը և նախազգուշացրել համաժողովի տապալման վտանգի մասին։

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը հայտարարել է, որ փաստաթղթի նախագիծը «անընդունելի է Գերմանիայի համար», քանի որ դրանում ներառված չէ հանածո վառելիքից հրաժարվելու պահանջը։ Նախարարի գնահատմամբ՝ տարաձայնությունները հաղթահարելը քիչ հավանական է, առավել ևս, որ պատվիրակների մեծ մասն արդեն հեռացել է։ Շնայդերը ձախողման պատասխանատվությունը դրել է այն երկրների վրա, որոնք եկամուտ են ստանում նավթից ու գազից, իսկ նրա քննադատությանը միացել են Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում