ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է սկսել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիխլինսկու նկատմամբ
30/07/2025 13:21
Կարդացեք նաև
Ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է քրեական հոդվածով։
Ադրբեջանցու հետախուզման և քրեական հոդվածի վերաբերյալ մանրամասները զետեղված են գերատեսչության տվյալների բազայում։
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքը հայտնվել էր միջազգային սկանդալի կենտրոնում։ Ձերբակալություններ էին եղել սկանդալային «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնում, որը կապված է նույն Շահին Շիխլինսկու հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում