Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ կուսակցությունը հաղթել է ընտրություններում և խորհրդարանում նոր մեծամասնություն կազմել, ինչը մեծ նշանակություն ունի ԵՄ-ին անդամակցելու ապագա ուղու համար։

Սանդուն, որը կիրակի օրը քվեարկությունից հետո զգուշացրել էր «ռուսական զանգվածային միջամտության» մասին, ասել է, որ իր երկրի ապագան վտանգված է։

1.6 միլիոն ձայների 96%-ի հաշվարկից հետո Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (ԳՀԿ) մոտ էր ձայների 50%-ը շահելուն՝ զգալիորեն առաջ անցնելով ռուսամետ «Հայրենասիրական ընտրական դաշինքից», որը հավաքել էր 25%-ից պակաս ձայն։ Մասնակցությունը կազմել է ավելի քան 52%, ինչը ավելի բարձր է, քան վերջին տարիներին։

Ընդդիմության հիմնական առաջնորդներից մեկը՝ Իգոր Դոդոնը ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմությունը հաղթել է ներքին ընտրություններում, իսկ արտասահմանյան տեղամասերում կեղծիքներ են գրանցվել: Նա կոչ է արել երկուշաբթի օրը բողոքի ցույցեր անցկացնել խորհրդարանի դիմաց։

Մոլդովայի ընդդիմությունը երկրի ներսում հավաքել է 49,54 տոկոս՝ առաջ անցնելով իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից (44,13 տոկոս), հայտնել է ԿԸՀ-ն արձանագրությունների 100 տոկոսի մշակումից հետո:

Իշխող ուժը արտերկրում տեղամասերի հաշվին ստացել է ձայների ավելի քան 49%-ը։ Ընդդիմությունն այդպիսով ստանում է խորհրդարանի 101 պատգամավորական մանդատներից 48-ը։

ՌԻԱ Նովոստիին ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան հայտնել է, որ Ռուսաստանում բնակվող մոլդովացիների ձայնը գողացել են: Դոդոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմությունը հաղթել է ներքին ընտրություններում, իսկ արտասահմանյան տեղամասերում կեղծիքներ են գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում