Ժողովուրդ ջան, գնացեք ընտրությունների և մերժեք այս չարիքի իշխանություններին. Բագրատ Սրբազան

Ժողովուրդ ջան, գնացեք ընտրությունների և մերժեք այս չարիքի իշխանություններին. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճից դիմել է ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Ժողովուրդ ջան, գնացե՛ք ընտրությունների և մերժե՛ք այս չարիքի իշխանություններին »,- այսօր դատարանում կոչ է արել Բագրատ սրբազանը:

Անդրադառնալով դատարանի որոշումներին Սրբազանը նշել է. «Միշտ ինձ թվում է, որ ինչ-որ բան սպառվել է, հասել ենք վերջին կետին, մի տեղ մի լույս ծագելու է այս դատարանում, բայց անընդհատ գալիս եմ այն եզրակացության, որ միակ պատճառը լույս ծագելու այս դատարանում և ձեզ էլ ազատելու, մեղադրողներին էլ չեմ ասում, միակ պատճառը մեր երկրի այս հոգեբուժարանին վայել կանոնների փոփոխությունն է:

Պատվարժա՛ն դատարան, որքան ուզում եք արգելեք, Վահագնը, Արթուրը, Իգորը չխոսեն, ես չխոսեմ, իրականությունը դա է, դուք էլ եք ապրում դրա մեջ, ես վստահ եմ, որ ձեր առանձնասենյակում այդ ցավն էլ եք ապրում, եթե չեք ապրում, մեզ համար անհասկանալի կլինի, այդ որոշումները, որ կայացնում եք, ձերը չեն, ուզում եք վիրավորվեք, չեք ուզում՝ մի վիրավորվեք, որովհետև մեղադրանք չկա հիմքում, տասնապատիկ ասել ենք։

Խափանման միջոց քննարկելիս ասում եք՝ պայմանները նվազել են, ինչի՞ պայմանները, հայրենասեր լինելու՞, հայրենիք ունենալու ցանկության հանցանքի, դա՞ է հանցանքը, և այո, էսօր մի խելառ ընկել է փողոցները, աջ ու ձախ մարդկանց վիրավորելով:

Ճանապարհը մեկն է, դուք եկել եք վերջի մասին եք խոսում, ես խոսում եմ սկզբի մասին:Այստեղ կիսատ, ձևական որոշումներ կայացնելով մեզ մի խաբեք, մեր ինտելեկտները մի վիրավորեք։ Ես նաև կանխագուշակելով, որ խափանման միջոցները չեն փոխվելու բնականաբար և կանխագուշակելով, որ այլևս դատական նիստեր չեն լինելու մինչև հունիսի 7-ը, ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, գնացեք ընտրությունների և մերժեք այս չարիքի իշխանություններին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում