Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից գործող հանրային կապերի վարչությունը:

Ղեկավարները քննարկել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Էրդողանը նշել է, որ հրադադարի երկարաձգման որոշումը համարում է դրական զարգացում։

Էրդողանը պնդել է, որ Սիրիայում կայունության միջավայրի ամրապնդումը ողջ տարածաշրջանի համար կարևոր ձեռքբերում է, ապա հավելել, որ Թուրքիայի աջակցությունը Սիրիային շարունակվելու է անընդհատ։ Նա նաև ընդգծել է, որ պետք է կանխել Լիբանանում իրավիճակի վատթարացումը։

Էրդողանը հայտնել է, որ շարունակվում են ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, և իրենք առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի գագաթնաժողովը բոլոր առումներով հաջող անցնի։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում գտնվող մզկիթի վրա իրականացված հարձակման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Թուրքիան դեմ է նման «ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին՝ անկախ նրանից, թե որ կրոնական խմբի դեմ են դրանք ուղղված»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում