Նիկոլն ու իր հանցակիցները դժգոհում են, որ հայերն Արցախում բոլորով չեն զոհվել․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլն ու իր հանցակիցները դժգոհում են, որ հայերն Արցախում բոլորով չեն զոհվել․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Որևէ շան որդի երբևէ չի հաղթել պատերազմ՝ մեռնելով հանուն իր երկրի։ Նա հաղթել է՝ ստիպելով թշնամու շան որդուն մեռնել հանուն իր երկրի»։ Սա ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնի դաժան, բայց ճիշտ բանաձևն է։ Տրամաբանական է, որ մեր թշնամին էլ է ցանկանում մեզ զոհված տեսնել։

2023-ի սեպտեմբերից ի վեր Նիկոլն ու իր հանցակիցները պարբերաբար դժգոհում են, որ հայերն Արցախում բոլորով չեն զոհվել։ Դրանով հերթական անգամ ապացուցում են, որ իրենց թշնամին հայերն են։ «Այդքան տանջվեցինք, որ ձեզ փուռը տանք, էլի պլստացիք», — մեծ հաշվով իրենց ասածը սա է։

* * *
2024-ի հունվարի խառը ու դեպրեսիվ օրերին շատերը չեն նկատել լուրն այն մասին, որ 2022-ի ամառվանից Բաքուն ամենայն հավանականությամբ համակենտրոնացման ճամբար էր կառուցում Արցախի Տիգրանակերտի մոտակայքում։ Տարբեր գնահատականներով այն նախատեսված էր 10–30 հազար մարդու համար։ Դատելով արբանյակային լուսանկարներից՝ 2023-ի օգոստոս-սեպտեմբերին շինարարությունը կանգնեցվել է։

Նիկոլը, ով իր ստորագրությամբ Արցախի ազատագրված շրջանները հանձնեց Ադրբեջանին (այդ թվում անառիկ Քարվաճառը), դուրս բերեց հայկական զորքն Արցախից, հիմա լկտիաբար մեղադրում է արցախցիներին, որ 9 ամսյա պաշարումից հետո 120 հազարով չկռվեցին 7,5 միլիոն ադրբեջանցու դեմ։

Ակնհայտ է, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի պարագլուխը շատ կուզեր, որ իր հանցագործությունների զոհերը կորչեին Ադրբեջանի համակենտրոնացման ճամբարներում և բանտերում։

#օկուպացիա
Նկարներում. ա) գեներալ Փաթոնը 1944-ին

բ) Տիգրանակերտի մոտ ենթադրյալ համակենտրոնացման ճամբարի 2023-ի հոկտեմբերին արված արբանյակային լուսանկարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում