Հրանտ Մարգարյանի որդին ինքնասպանության փորձ է արել

Հրանտ Մարգարյանի որդին ինքնասպանության փորձ է արել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը:

Նախնական տեղեկություններով՝ նա փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով ինքն իր վրա: Ըստ մամուլի հրապարակումների՝ կրակոցը եղել է բերանի մեջ: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:

Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ըստ լրատվականի՝ ինքնասպшսպանության փորձը կատարելուց առաջ Մխիթարը մի կնոջ հետ է եղել Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:  Զրույցի ավարտից հետո, երբ կինը շրջվել է, որ հեռանա, Մխիթարն իրեն պատկանող հրազենով կրակել է ինքն իր վրա:

Ի դեպ՝ ՆԳՆ-ից հայտնել են՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում