Մոսկվայի և Բաքվի միջև երկխոսությունը շարունակվում է. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի միջև երկխոսությունը շարունակվում է. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը ջանասիրաբար աշխատում են տարբեր մակարդակներում, և երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է։

«Ներկայումս ընթանում է քրտնաջան աշխատանք, և նախագահ Պուտինը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը, և դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումներ են ընթանում Բաքվում ձերբակալված ռուսների ազատ արձակման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բաքվում ՌԴ 8 քաղաքացիների ձերբակալման մասին. նրանք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործության հետ։ Նրանք ձերբակալված են արդեն չորս ամիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում