Ուկրաինայի խաղաղության ծրագիրը գտնվում է հաստատման վերջնական փուլում․ Ումերով
24/11/2025 10:12
Կարդացեք նաև
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, որը ուկրաինական պատվիրակությունը քննարկում է Ժնևում ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ, գտնվում է հաստատման վերջնական փուլում։
«Փաստաթղթի ներկայիս տարբերակը, չնայած հաստատման վերջնական փուլում է, արդեն իսկ արտացոլում է Ուկրաինայի հիմնական առաջնահերթությունների մեծ մասը։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ կառուցողական համագործակցությունը և մեր մեկնաբանությունների նկատմամբ նրանց ուշադրությունը. սա թույլ է տալիս մեզ առաջ շարժվել համատեղ գործընթացում։ Մենք անհամբեր սպասում ենք այսօրվա հետագա առաջընթացին», – գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում