ԴԱՀԿ-ի աշխատակիցների երեխաները «Բյուրեղապակյա աստղիկներ» փառատոնից վերադարձել են պատվոգրերով

ԴԱՀԿ-ի աշխատակիցների երեխաները «Բյուրեղապակյա աստղիկներ» փառատոնից վերադարձել են պատվոգրերով

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր` նոյեմբերի 13-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթից պատվոգրերով և հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաներին: Ինչպես տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է փառատոն-մրցույթին մասնակցած երեխաներին, հուշանվերներ հանձնել նրանց և մաղթել խաղաղ երկինք, բազում ժպիտներ ու հաջողություններ:

Ավանդույթ դարձած «Բյուրեղապակյա աստղիկներ» ամենամյա փառատոնը նպատակ ունի բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։ Սա թվով 5-րդ միջոցառումն է, որին մասնակցել են Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաները: Նրանք հանդես են եկել «Արցախ» պարային կատարումով, որի համար արժանացել են «Բյուրեղապակյա աստղիկներ 2014» փառատոն-մրցույթի ժյուրիի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կաբզոնի պատվոգրին, իսկ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆանչիկովի կողմից նրանք արժանացել են ջերմ ընդունելության և հուշանվերներ ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում