26.1 C
Yerevan

Նավթ արտադրող երկրները քննարկելու են գների վերականգնման հարցը

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ նախապատրաստվում Է նավթ արտադրող երկրների հանդիպում, որտեղ քննարկվելու են սեւ ոսկու գների պահպանման միջոցառումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այն համոզմունքն ունեմ, որ մենք կկարողանանք վերականգնել նավթի գները»,- Nuevo Herald պորտալը մեջբերել Է Վենեսուելայի առաջնորդի հայտարարությունը: Մադուրոյի խոսքով՝ վերջին օրերին երկրի արտաքին գործերի նախարար Ռաֆայել Ռամիրեսը այցելել Է մի շարք նավթարդյունահանող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Ալժիր, Քատար եւ Իրան:

Վենեսուելան օրական արտադրում Է մոտավորապես 3 միլիոն բարել նավթ, որից 2,5 միլիոնն արտահանվում Է, հիմնականում՝ ԱՄՆ եւ Չինաստան: 2013 թվականի արդյունքներով՝ Վենեսուելայի նավթի հաստատված պաշարները կազմել են գրեթե 300 միլիարդ բարել:

Ավելի վաղ Էներգետիկայի միջազգային գործակալությունը նավթի գնի անխուսափելի անկում Է կանխատեսել: Գործակալությունը նախկին մակարդակի վրա Է պահպանել 2014 եւ 2015 թվականներին աշխարհում նավթի պահանջարկի իր կանխատեսումը: Միեւնույն ժամանակ ԷՄԳ-ի փորձագետները նշում են, որ նավթի արդյունահանման աճն աշխարհում կշարունակվի, ինչն անխուսափելիորեն կազդի «սեւ ոսկու» համաշխարհային գների մակարդակի նվազեցման վրա:

Զեկույցի տվյալների համաձայն՝ աշխարհում նավթի սպառումն ընթացիկ տարում պետք Է ավելանա օրական 680 հազար բարելով՝ օրական մինչեւ 92,4 մլն բարել, ինչն ամենացածր մակարդակն Է վերջին հինգ տարվա ընթացքում:

2015 թվականին նավթի պահանջարկը կավելանա օրական 1,1 մլն բարելով՝ մինչեւ 93,6 մլն բարել, ինչը պայմանավորված կլինի մակրոտնտեսական իրադրության որոշ բարելավմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_imgspot_img