Սերենա Ուիլյամս. Մտածում եմ որդեգրել Կարոլինին ու Դանիայի քաղաքացիություն ընդունել
19/11/2014 13:48
Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով այժմ Դանիայում է գտնվում Անա Իվանովիչի դեմ ցուցադրական հանդիպում անցկացնելու համար, պատասխանել է տեղացի լրագրողների հարցերին։
-Սիրում եմ նոր տեղերում լինել։ Կարոլինը (դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին-sport.Times.am) ինձ Դանիայի մասին շատ լավ բաներ է պատմել, այնպես որ ես սիրով այստեղ կլինեմ մի քանի օր ու թենիս կխաղամ։
Պաշտում եմ Կարոլինին, նա իմ լավագույն ընկերուհին է։ Ես նրան այնքան եմ սիրում, որ մտածում եմ նրան որդեգրել և Դանիայի քաղաքացիություն ընդունել,-ասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի չեմպիոնը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում