Սուրեն Պապիկյան, դու զոհվեցիր, թե՞ վիրավորվեցիր էդ նույն պատերազմում. Քրիստինե Վարդանյան
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի կպատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով Սուրեն Պապիկյանի նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հարցեր է հասցեագրել, «Այսինքն էս մարդկանց ամբողջ դժգոհությունը կապված է նրա հետ, որ հայ ազգը չի բնաջնջվել իրենց հրահրած պատերազմում, իրանք բողոքւմ են, որ ավելի շատ թվով մարդիկ չեն զոհվել ու չեն վիրավորվել էդ պատերազմում, լավ սա նորմալ ա՞, իհարկե դժվար ա մեզ զսպել ու չհարցնել՝ Սուրեն Պապիկյան, դու զոհվեցիր, թե՞ վիրավորվեցիր էդ նույն պատերազմում, իսկ քո հետևում կանգնած էդ բոլոր մարդիկ, քո շեֆը զոհվեց, թե՞ վիրավորվեց Հայաստանի համար մղված պատերազմում, Արցախի համար մղված պատերազմում, որ հիմա եկել այլ մարդկանց վրա մուննաթ եք գալիս, դժվար է իսկապես զսպել ու չհարցնելը»։
Նա նշել է, որ իրենց ու իշխանության ամենագլխավոր տարբերություններից մեկն այն է, որ իրենք չէին ուզենա, որ անգամ մի հայ, անգամ ձեր նման մի հայ ավելի զոհվեր կամ վիրավորվեր որևէ պատերազմում։
«Մեր ու ձեր գլխավոր տարբերությունն էդ ա, որ մենք որևէ հայի չենք ասի՝ բա դու ինչու՞ չնահատակվեցիր էս կամ էն պատերազմում, բա ինչի՞ հաշմանդամ չդարձար էս կամ էն պատերազմում, այսինքն դուք խոստացել էիք, որ ամբողջ հայ ազգը բնաջնջվելու ա՞, ու դրա համար եք հիմա տենց դժգոհ, ում տեսնում եք, ով ձեր դեմ է դուրս գալիս ասում եք՝ ինչի՞ չզոհվեցիք, ինչի՞ չվիրավորվեցիք, արցախահայերին՝ էնտեղ, քաղաքական հակառակորդներին՝ էստեղ, լավ դուք ադեկվա՞տ եք, նախընտրական տենդը սենց ա՞ ձեր առողջ բջիջները, ուղեղը լրիվ ոչնչացրել»,-հավելել է Վարդանյանը։
Դիմելով ժողովրդին՝ դաշնակցական գործիչն ասել է.
«Դուք էս պաշտպանության նախարարի՞ն եք արժանի,էս մարդը սենց մտածողությամբ մեր պաշտպանությունն ապահովի, դուք սե՞նց ղեկավարության եք արժանի։ Հունիսի 7-ից հետո պատկերացնու՞մ եք, որ 5 տարի էլ սենց իշխանություն կարող ա լինել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում