26.1 C
Yerevan

ՄԱԿ-ը դատապարտել է ԻՊ-ի վերջերս իրականացրած սպանությունները

Նմանատիպ

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 16 մլն․ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի համար

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատախարտել է «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված` ԱՄՆ-ի քաղաքացի Պիտեր Քեսիգի, ինչպես նաև 15 սիրիացի զինծառայողների սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ՄԱԿ-ի անդամները հանցագործությունները որակել են սարսափելի և նողկալի արարք՝ նշելով, որ անհրաժեշտ է դրանք կատարողներին պատասխանատվության ենթարկել:

Փաստաթղթում նշվել է, որ այս հանցագործությունը ևս մեկ անգամ հիշեցնում է ԻՊ-ի դաժանությունների մասին, որը պատասխանատվություն է կրում սիրիացիների և իրաքցիների վրա հազարավոր հարձակումների համար: ՄԱԿ-ի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել սպանվածների ընտանիքներին:

ՄԱԿ-ը կոչ է արել ԻՊ-ին, «Ջաբհա ան Նուսրա»-ին և մյուս ահաբեկչական խմբավորումներին անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համացանացում տեղադրել էր տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են նրանք գլխատում սիրիական բանակի 15 զինծառայողների: Ավելի վաղ ահաբեկիչները համացանցում տեղադրել էին 26-ամյա ամերիկացի Պիտեր Քեսիգի սպանության տեսանյութը, ով առևանգվել էր 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին:

spot_imgspot_img