Մագնուս Կարլսեն. Հույս ունեմ` այս ոչ-ոքին խնդիր չի դառնա

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն իր մեկնաբանությունն է տվել Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղի 8-րդ պարտիայի վերաբերյալ: 8-րդ տուրում գրոսմայստերները ոչ-ոքի խաղացին, և այժմ դիմակայության ընդհանուր հաշիվը 4.5:3.5 է` հօգուտ Կարլսենի:

«Պարտիայի սկզբում լավագույն մարզավիճակում չէի, սակայն աստիճանաբար ինձ ավելի լավ զգացի: Հույս ունեմ` հետագայում սա խնդիր չի դառնա: Գոհ եմ պայքարից: Սև խաղաքարերով յուրաքանչյուր քայլս մի փոքր ռիսկային էր թվում, սակայն սպիտակներով էլ շատ բան անել հնարավոր չէր: Ամեն ինչ տանում էր նրան, որ պարտիան ոչ-ոքի արդյունքով կավարտվի»,-ասել է Կարլսենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում