«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կարծում է, որ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող էր հիանալի փոխարինել Լուիս Սուարեսին, ով ամռանը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բարսելոնա»:
«Սանչեսը հիանալի կփոխարիներ Սուարեսին: Նա գոլեր է խփում, համառ է, պրեսինգի է ենթարկում մրցակցին: Հենց այս ամենի կարիքն ունի «Լիվերպուլը»: Գուցե նա չկարողանար Սուարեսի նման գոլեր խփել, սակայն հիանալի կփոխարիներ նրան: Ցավալի է, որ «Լիվերպուլը» չի գնել նրա տրանսֆերը»,-Նևիլի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը համալրել է «Արսենալի» կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, «զինագործները» նրա տրանսֆերի համար «Բարսելոնային» վճարել են 40 մլն եվրո: 25-ամյա չիլիացին «Արսենալի» կազմում արդեն մասնակցել է 20 խաղի, խփել է 13 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում: