Հնարավոր է` «Բազելը» տուգանվի երկրպագուների պահվածքի պատճառով (տեսանյութ)
27/11/2014 21:29
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը գործ է հարուցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Բազել»-«Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Հնարավոր է` «Բազելը» տուգանք վճարի հանդիպման ժամանակ երկրպագուների խաղադաշտ մտնելու պատճառով: ՈւԵՖԱ-ն գործի քննությունը կավարտի և որոշում կհրապարակի դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ անկախ «Ռեալից» 0:1 հաշվով կրած պարտությանը` «Բազելը» պահպանել է մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Շվեյցարական թիմն այժմ ունի 6 միավոր` 2-ով ավելի, քան «Լիվերպուլը» և «Լուդոգորեցը»: Խմբային փուլի վերջին տուրում «Բազելը» խաղալու է «Լիվերպուլի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում