Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ, շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը․ Դավիթ Համբարձումյան
Կարդացեք նաև
«Ընտրությունների մասին իմ կուսակցությունը, գործադիր մարմին ունի հայտարարություն։ Ես գործադիր մարմնի անդամ եմ, և այդ հայտարարությունը ամբողջությամբ կիսում եմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ ՍԴ դիմելու գործընթացքին։
Հարցին, թե իշխանության մոտ չստացվեց բացարձակ հաղթանակ տոնել, Դավիթ Համբարձումյանն արձագանքեց․
«Բնականաբար կանխատեսելի էր մեզ համար։ Սրա մասին վաղուց խոսել ենք։ Զգացողությունները տարբեր են, դրա մասին չեմ ուզում հիմա խոսել, բնականաբար, մենք, մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Սրանով ոչինչ չի վերջացել, կարելի է ասել՝ նոր են սկսում պրոցեսները, հետընտրական կամ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները»
Նա հայտարարեց, որ մնալու է ակտիվ քաղաքական դաշտում։
«Բնականաբար, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։ Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակել եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»,- հավելեց Համբարձումյանը։